-
24.04.2016|
21:46
Հռոմի Պապի այցը Հարավային Կովկաս կազդարարի լուսավոր ապագան, որը կհաղթահարի ծանրագույն ներկան՝ Վատիկանի Ռադիոյին հարցազրույցում ասել է կարդինալ Լեոնարդո Սանդրին՝ Վատիկանի արեւելյան եկեղեցիների հարցով կոնգրեգացիայի պրեֆեկտը:
-
24.04.2016|
21:45
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի մայրավաքի առջև ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հավաքված հոծ բազմության առջև:
-
24.04.2016|
21:41
Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանն ընթերցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը.
-
24.04.2016|
17:51
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Գլենդելում հանրահավաք է կայացել
-
24.04.2016|
15:53
ԼՂՀ ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական տանկերը մոտեցել են դիրքերին եւ կրակ բացել:
-
24.04.2016|
15:52
ՀԱԿ-ի անդամներն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
-
24.04.2016|
15:51
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծիծեռնակաբերդում պատասխանելով լրագրողերի հարցերին՝ անհիմն և անտրամաբանական համարեց դիտարկումները, թե շատ պաշտոնյաններ, այդ թվում՝ ինքը, ապօրինի են հարստացել:
-
24.04.2016|
15:50
Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ՀԱՊԿ-ում ՀՀ և Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչությունների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց:
-
24.04.2016|
15:49
Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելու պայմանագրերի կնքման գործընթացը բնականոն հունով առաջ է գնում՝ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
-
24.04.2016|
15:48
Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում, այդ պատճառով փորձեց ռազմական ճանապարհով լուծումներ գտնել, ռազմական ճանապարհով էլ ձախողվեց՝ ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատասխանելով լրագրողների հարցերին: